Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 09.51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ծարավ Աղբյուր փողոցում՝ ֆուտբոլի ակադեմիայի մոտակա կիսակառույց շենքի առաջին հարկում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/17 հասցեում՝ «ԷյԲիԷյ թեք» ՍՊԸ-ի տարածքում, այրվում է 10 խմ փրփրապլաստ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.09-ին, մարվել` 10.25-ին:





























