Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի ուժեղագույն 350 ակումբների վարկանիշային աղյուսակը։

Armsport.am-ի փոխանցմամբ, Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» 69 միավորով հանգրվանել է 312-րդ հորիզոնականում: Նշենք, որ նախորդ հրապարակման մեջ հայկական որեւէ ակումբ աղյուսակում չկար։

Իսկ լավագույն տասնյակն ունի հետեւյալ տեսքը.

1. «Ինտեր», Իտալիա  297

2. «Բարսելոնա», Իսպանիա 297

3. «Էստուդիանտես», Արգենտինա 286

4. «Բավարիա», Գերմանիա 257

5. «Ռոմա», Իտալիա  248

6.  «Կրուզեյրո», Բրազիլիա 239

7. «Չելսի», Անգլիա  236

8. «Վերդեր», Գերմանիա  236

9. «Ֆուլհեմ», Անգլիա  236

10. «Ատլետիկո», Իսպանիա 231