Իվանդանոցից, հունիսի 3-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դիակ:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.50-ի սահմաններում, 27-ամյա Մուրազ Եղիազարյանի դիակը հայտնաբերվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայում, վարորդի նստելատեղից: Ավտոմեքենան վթարված վիճակում կայանված է եղել Արմավիր-Հացիկ ճանապարհի 4-րդ կ/մ-ին:

Հանգամանքները պարզվում են:

Ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: