Վարշավայում հանդիպել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Ուկրաինայի  նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն, որոնք Լեհաստանի մայրաքաղաք էին ժամանել նախօրեին եւ արդեն մասնակցել են Ղրիմի թաթարների առաջնորդ Մուսթաֆա Ջեմիլեւին «Համերաշխություն» մրցանակ հանձնելու առթիվ կազմակերպված հանդիսավոր ընթրիքին , փոխանցում է ЛIГАБiзнесIнформ-ը:

Վարշավա ժամանումից քիչ ժամանակ անց Բարաք Օբաման հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Կոնգրեսից միջոցներ է խնդրում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Եվրոպայում ավելացնելու համար: