Կրեմլը չի բացառում, որ հունիսի 6-ին Նորմանդիայում տեղի ունենալիք տոնակատարությունների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի ճանապարհները կարող են «խաչվել»:

Առանձին հանդիպում չի նախատեսվում, սակայն միջոցառումների մասնակիցները միասին են լինելու` մեկ խմբում, այնպես որ շփումները չեն բացառվում», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: