Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի մասնակցությամբ սկանդալային գործով լսումները Ֆրանսիայի Լիլ քաղաքի դատարանի կողմից 2015թ. փետրվար ամսին են մեկնարկելու: Տեղեկությունը Լիլի դատախազ Ֆրեդերիկ Ֆեվրն է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել:

Դատախազի խոսքով, գործընթացը Լիլի ուղղիչ դատարանում «փետրվարի 2-ից 20-ն է» ընթանալու: Գործի շրջանակում, ընդհանուր առմամբ, դատարանի առջեւ 12 մարդ է կանգնելու: Նրանք բոլորը «նախնական համաձայնությամբ, մեղմացուցիչ հանգամանքներով կավատություն իրականացնելու» եւ «հասարակական միջոցների չարաշահման ու մեքենայությունների մասնակցության» մեջ են մեղադրվում: Ամբաստանյալներին մինչեւ 10 տարվա ազատազրկում եւ մինչեւ 1,5 մլն եվրոյի չափով տուգանք է սպառնում:

«Կառլտոնի գործով» քննությունը ավելի քան երկու տարի առաջ է մեկնարկել: Խոսքը Լիլի էլիտար հյուրանոցներից մեկում` Carlton-ում մարմնավաճառների ընդհատակյա ցանցի գործունեությանն առնչվող խոշոր սկանդալի մասին է: