Հունիսի 4-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Հ-24 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Մ-3 Գյուլագարակ – Կուրթան Մ-6 ճանապարհի 20-րդ կմ- ում՝ Ձորագյուղ համայնքի տարածքում, 25 մետր երկարությամբ մոտ 100 մ խորանարդ ծավալով բերվածքը փակել է ճանապարհը:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ձեւավորված մասնագիտական խումբը, որի մեջ ընդգրկված են երկրաբաններ եւ ճարտարագետներ, մեկնում են սողանքային գոտի՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու եւ համապատասխան լուծումներ գտնելու նպատակով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, ո հունիսի 4-ին, ժամը 09.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ձորագյուղ - Կուրթան գյուղ ավտոճանապարհը անձրեւների հետեւանքով ծածկվել է ջրաբերուկներով՝ խոչընդոտելով երթեւեկությունը:
Պարզվել էր, որ տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով հանրապետական Հ-24 ավտոճանապարհի Ձորագյուղ - Կուրթան հատվածը (Ձորագյուղի ոլորաններում) ծածկվել է ջրաբերուկներով՝ խոչընդոտելով երթեւեկությունը:





























