ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նրա վերջերս ընտրված ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոն Վարշավայում քննարկել են Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ծրագիրը եւ Ռուսաստանից Կիեւի էներգակախվածությունը նվազեցնելու ուղիները:
Պորոշենկոյի հետ առաջին հանդիպումից հետո Օբաման լրագրողներին պատմել է, որ իրենք խոսել են նաեւ Ուկրաինայի տնտեսական աճը խթանելու հնարավորությունների մասին, փոխանցում է «Ռեյթերը»:
Հանդիպումից հետո հայտարարվել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային 23 միլիոն դոլարի ռազմական օգնություն, ինչպես նաեւ 5 միլիոն դոլարի կապի հավելյալ սարքավորումներ կտրամադրի, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:





























