Ոչ ոք քաղաքացիներին չի խանգարի իրացնել կենսաթոշակաին վճարումներից հրաժարվելու իրենց իրավունքը: Այս մասին հունիսի 4-ին լրագրողներին հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Ընդունված օրենք կա, որին համապատասխան էլ ցանկացած քաղաքացի պետք է իրացնի իր իրավունքները», - հայտարարել է Ասատրյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 19-23-ին խորհրդարանի արտահերթ նստաշրջանին ՀՀ խորհրդարանն ընդունել էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները, որոնք ժամանակավորապես դադարեցնում են պարտադիր կուտակային վճարումները: Ըստ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի վճռի՝ կենսաթոշակային համակարգի վերջնական տարբերակը պետք է մշակվի մինչեւ սեպտեմբերի 30-ը: Կառավարությունը պատրաստվում է դա ավելի շուտ անել՝ մինչեւ հուլիսի 1-ը պետական աշխատավարձերը բարձրացնելը:




























