Բուլղարիան, Չեխիան, Խորվաթիան, Հունգարիան, Լեհաստանը, Շվեդիան այս պահին պատրաստ չեն ընդգրկվել եվրոգոտում: Այս մասին ասվում է ԵՎրահանձնաժողովին ուղղված դիմումում:
«ԵՄ անդամ այս յոթ երկրներից որեւէ մեկը ներկայումս չի կատարել բոլոր չափանիշները, որոնք անհրաժեշտ են եվրոյի անցնելու համար: Ուստի իրավիճակն այդ երկրներում, կվերանայվի երկու տարի անդ»,-պարզաբանել է Եվրահանձնաժողովը:
Եվրոյի գոտուն միանալու համար այդ երկրներում բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ 3 տոկոսը, միաժամանակ պետական պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ 60 տոկոսը, իսկ գնաճը՝ 1,5 տոկոսը, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ներկայումս ԵՄ անդամ 28 երկրներից 18-ը գտնվում են եվրոգոտում: Մեծ Բրիտանիան եւ Դանիան չեն ցանկանում միանալ եվրոգոտուն: Ավելի վաղ Եվրահանձնաժողովը խորհուրդ էր տվել Լիտվային 2015-ի հունվարի 1-ից ընդգրկել եվրոգոտում:





























