Հայաստանի առավելապես հյուսիսային շրջաններում, հունիսի 5-ին, գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավային` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 23-28մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
«Հայպետհիդրոմետի» տվյալով՝ Երեւանում հունիսի 5-ին, սպասվում է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում. գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +18+23,
Կոտայքում. գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +18+23,
Գեղարքունիքում. գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +18+23,
Լոռիում. գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +17+22,
Տավուշում. գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+26,
Արագածոտնի լեռներում. գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +18+23,
Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+27,
Արարատում. գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +25+28,
Արմավիրում. գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +25+28,
Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +18+23,
Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +25+28,
Սյունիքի հովիտներում. գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +24+28,
Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +18+21,
Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +22+27:




























