Սիրիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ կարող է եւ չլինել, հունիսի 4-ին իր տեսակետն է հայտնել արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Գործող նախագահ Բաշար Ասադը վստահ առաջատարն է նախագահական ընտրությունների արդեն առաջին փուլում: Հավանաբար, դրանով էլ կսահմանափակվի: Եվ Ասադը երրորդ անգամ կզբաղեցնի երկրի  նախագահի աթոռը», -  համոզված է փորձագետը: Ըստ նրա՝ չնայած որ ԱՄՆ իշխանությունները Սիրիայի ընտրություններն արդեն ամոթալի են անվանել, իսկ Ռուսաստանը պնդում է, որ քվեարկությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին, ընտրությունները մեծ ազդեցություն չեն ունենա երկրում իրավիճակի վրա: «Սակայն հաղթելով Ասադն իրեն ավելի վստահ կզգա ինչպես պետության ներսում, այնպես էլ արտաքին քաղաքականություն վարելիս», - նշել է արաբագետը:

Նշենք, որ հունիսի 3-ին Սիրիայում նախագահական ընտրություններ են կայացել: Արդյունքները հայտնի կդառնան առաջիկա ժամերին: