Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնումը ենթադրում է Ուկրանիային, Մոլդավային եւ Վրաստանին օգնության ցուցաբերում: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ հանդես գալով Վարշավայի Զամկովայա հրապարակում Լեհաստանի խորհրդարանի առաջին, մասնակիորեն ազատ ընտրությունների 25-ամյակին նվիրված հանդիսությունների շրջանակներում:
Օբաման հիշեցրել է, որ երեքշաբթի օրը նոր նախաձեռնություն է սկսել՝ «ուղղված ՆԱՏՕ-ի գործընկերների անվտանգության ամրապնդմանը եւ Եվրոպայի տարածքում զինված ուժերի դաշինքի ավելացմանը»:
«Դա նշանակում է ճգնաժամի պայմաններում արագ արձագանքման համար ավելի շատ սարքավորումներ, ավելի շատ ուսումնառություն եւ զորավարժություններ մեր լրացուցիչ ուժերի պատրաստվածության համար, այդ թվում նաեւ՝ Լեհաստանում, բացատրել է Օբաման ու հավելել. «Դա նաեւ նշանակում է ավելի շատ օգնություն Ուկրաինային, Մոլդովային եւ Վրաստանի, որոնք պայքարում են իրենց անվտանգության համար», հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի անունից ես այստեղ եմ ժամանել՝ հաստատելու մեր մասնակցությունը Լեհաստանի անվտանգության ապահովմանը: Մեր սուրբ պարտավորությունն է պաշտպանել մեր գործընկերների տարածքային ամբողջականությունը: Մենք սպառնալու նպատակ չենք հետապնդում, մենք դա անում ենք, որպեսզի պաշտպանենք մեր ընկերների անվտանգությունն ու տարածքային ամբողջությունը», հավաստիացրել է Օբաման:



























