Յունիբանկի «Կոմիտաս» մասնաճյուղը (Երեւան, Կոմիտասի 15/2) այսօրվանից հաճախորդների սպասարկումը եւս կիրականացնի «մեկ պատուհանի» սկզբունքով: Այսուհետ մասնաճյուղի հաճախորդներն ավանդի, վարկի, բանկային քարտի ձեւակերպումը, դրամական փոխանցման իրականացումը կամ կոմունալ վճարումը կարող են կատարել` դիմելով բանկի ընդամենը մեկ աշխատակցի: Դրամարկղի կամ սպասարկող այլ մենեջերին լրացուցիչ մոտենալու կարիք այլեւս չկա: Նման մոտեցման շնորհիվ հաճախորդների սպասրկման գործընթացը դարձել է առավել հարմարավետ եւ արագ:
Հիշեցնենք, որ սպասարկման բարելավման եւ մասնաճյուղերի աշխատանքի օպտիմալացման նպատակով, Յունիբանկի մասնաճյուղերը փուլ առ փուլ անցում են կատարում «մեկ պատուհանի» սկզբունքով հաճախորդների սպասարկմանը: Բացի "Կոմիտաս" մասնաճյուղից, “մեկ պատուհանի” սկզբունքով աշխատում են նաեւ բանկի «Օպերա» (Երեւան, Սայաթ-Նովա 1), «Աճառյան» (Երեւան, Աճառյան 22, N51), “Երիտասարդական” (Երեւան, Աբովյան 23/2) մասնաճյուղերը:
Նախատեսվում է, որ մինչեւ հունիսի վերջ «մեկ պատուհանի» սկզբունքով հաճախորդների սպասարկում կիրականացնեն նաեւ «Հաղթանակ», «Զվարթնոց», «Տաշիր Կենտրոն», «Ավան» մասնաճյուղերը եւ բանկի գլխամասային գրասենյակը: Ներկայումս Յունիբանկն ունի 46 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկը սպասարկում է ավելի քան 240 000 հաճախորդի:





























