ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը չի պատասխանել Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավոր ժամկետների վերաբերյալ հարցին:
«Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին: Մենք այսօր ոչ մի կոնկրետ գրաֆիկ չենք քննարկել»,-ասել է նա՝ պաշտպանության նախարարների մակարդակով Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստից հետո, պատասխանելով հարցին, թե երբ Թբիլիսին կդառնա ՆԱՏՕ-ի անդամ:
Ռասմուսենի խոսքով՝ «դեռ մի փոքր վաղ է» խոսել Վրաստանի անդամության կոնկրետ ժամկետների մասին, նույնը վերաբերում է այդ երկրին Դաշինքի անդամության գործողությունների ծրագիր տրամադրելուն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այս ընթացքում Վրաստանի անդամության հարցում նրա ձեռքբերումների գնահատականը կտան ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարները՝ հունիսի վերջին:
Ռասմուսնենը վստահեցրել է, որ Վրաստանի առաջընթացը ՆԱՏՕ-ի անդամության համար պահանջվող բարեփոխումների առումով անպայման հաշվի կառնվի:





























