Ռոստովի մարզի նահանգապետը արտակարգ դրության ռեժիմ է մտցրել Ուկրաինական տարածքներին սահմանամերձ մասերում: ՌԴ նախագահին կից երեխաների հարցերով լիազոր Պավել Աստախովը իր թվիթերի էջում գրել է, որ արտակարգ իրավիճակը պայմանավորված է Ուկրաինայի հարավ-արեւելքում ռազմական գործողությունների գոտուց փոխստականների զանգվածային հոսքերով:
Ավելի վաղ, ԱԻ ռեժիմ մտցնելու մտադրության մասին պատմել է Ռոստովի մարզի նահանգապետի տեղակալ Վադիմ Արտեմով: Պետական պաշտոնյայի խոսքերով, ԱԻ ռեժիմ մտցնելու որոշումը պայմանավորված է Ուկրաինայի հարավ-արեւմուտքում տեղի ունեցող իրադարձություններով եւ փախստականների մեծ հոսքերով:
Արտեմովի կարծիքով, ԱԻ ռեժիմի հայտարարումը թույլ կտա ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանի ԱԻՆ-ից՝ Ուկրաինայից եկած փախստականների ապահովման համար:





























