Երեւանի նոր ավտոմայրուղին (Լենինգրադյան - Իսակով) հունիս ամսվա ընթացքում շահագործման կհանձնվի: Լրագրողներին ուղղված հիշյալ հայտարարությունը, NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է հնչեցրել: «Նոր ճանապարհը, կարծում եմ, շատ դուր կգա երեւանցիներին. այն օգտակար կլինի քաղաքի բեռնաթափման համար», - համոզմունք է հայտնել քաղաքապետը: Նախագծի արժեքը 7,9 մլրդ դրամ կամ շուրջ 19 մլն ԱՄՆ դոլար է կազմել:

Այնուհետեւ, Տարոն Մարգարյանի խոսքով, իր հերթին սպասող երկրորդ` Հրազդանի կիրճով մինչեւ «Հայրենիք» կինոթատրոն ձգվող մայրուղու նախահաշվային փաստաթղթավորումը կավարտվի: Այն քաղաքի հյուսիս-արեւմտյան եւ հարավային շրջանները ծանրաբեռնված կենտրոնի շրջանցմամբ մինյանց կապելու հնարավորություն կընձեռի:

Հիշեցնենք, որ Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող մայրուղու շինարարությունը բնապահպաններին մտահոգության տեղիք է տվել, քանի որ նախաձեռնության արդյունքում արդեն մի քան հարյուրամյակ գոյություն ունեցող Դալմայի ձեռակերտ այգիների` ԽՍՀՄ փլուզումից հետո առանց այդ էլ նշանակալիորեն կրճատված մակերեսը հերթական անգամ փոքրացվել է: