«Հինգշաբթի երեկոյան Ֆրանսուա Օլանդը հաստատ սոված չի մնա: Նա կընթրի երկու անգամ՝ սկզբում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, այնուհետեւ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի», - գրում է բրիտանական The Telegraph թերթը:

«Սա մարտահրավեր կլինի՝ մարսողության եւ տրամաբանության տեսանկյունից, սակայն այն ամենահեշտ դիվանագիտական լուծումն է Ֆրանսիայի նախագահի համար, որը թույլ կտա կանխել երկու նախագահների հանդիպումը», - բացատրվում է հոդվածում:

Այս շաբաթ Նորմանդիայում խորհրդային զորքերի  վայրէջք կատարելու 70-ամյա տարեդարձի կապակցությամբ Օլանդը ընդունելու է 18 պետությունների նախագահների: Նրանց շարքում են լինելու նաեւ Օբաման եւ Պուտինը, սակայն լարված հարաբերությունների պատճառով անձնական հանդիպում չի նախատեսվում:

Օլանդը կդառնա արեւմտյան առաջին նախագահը, որը Պուտինի հետ անձամբ կհանդիպի Ուկրաինայի ռուսամետ նախագահին եվրոպամետ բողոքողների կողմից տապալելուց եւ Ղրիմը բռնակցելուց հետո, նշում է թերթը:

Փարիզում ֆրանսիացի եւ ռուսաստանցի դիվանագետները պատմել են, որ Օլանդը հինգշաբթի երկու անգամ է ընթրելու: Առաջինը Օբամայի հետ, իսկ երկու ժամ անց՝ Պուտինի, ասում են զրուցակիցները: