Անհասկանալի է, թե ինչու են նստարաններն ու աղբամանները երեւանցիները թանկ համարում: Այս մասին հունիս 4-ին լրագրողների հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Մենք աճուրդներ ենք կազմակերպում, որոնց մասնակցում են հետաքրքրվող ընկերությունները: Եթե որեւէ մեկը ավելի էժան ու որակյալ տարբերակ առաջարկի, քան այժմ կա, մենք միայն կողմ կլինենք», -հավաստիացրել է Մարգարյանը:

«Կամարանցումների» նկարազարդումների միջոցով փողերի լվացման հարցին քաղաքապետը  պատասխանել է. «1,2 մլն դրամը (2,9 հազար դոլար) ոչ միայն նկարազարդումների վրա է ծախսվել, այլեւ պատերի նորոգման: «Իսկ ինչ վերաբերում է նստարաններին, երեւանցիները շատ գոհ են դրանցից: Իսկ աղբամանները, որտեղի՞ց գիտեք՝ դրանք թանկ են, թե էժան: Դուք ե՞րբ եք վերջին անգամ աղբաման գնել:  Իսկ աղբը խորհուրդ կտամ գցել աղբամանի մեջ, ոչ թե  մայթերին»,- եզրափակել է քաղաքապետը: