Վոտկինսկի քաղաքային խորհրդի պատգամավոր, ֆալոիմիտատորների կոլեկցիոներ Վլադիմիր Օկլադովիկովը կոռուպցիայի համար երեք տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել: Տեղեկությունը քաղաքի դատախազությունն է տարածել:
Վոտկինսկի շրջանային դատարանի որոշմամբ, պատգավորը պետք է պետությանը, պատճառած վնասի դիմաց, 1,45 մլն ռուբլու չափով փոխհատուցում վճարի:
Ամբաստանյալը երկուսուկես տարի պետական եւ ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունք չի ունենա, հաղորդում է Gazeta.ru-ն:
Պաշտոնյայի` կոռուպցիոն սխեմաներին մասնակցություն ունենալու մասին գործը դեռւես անցյալ տարի գարնանն է հարուցվել:
Ամբաստանյալի աշխատասենյակի խուզարկության ժամանակ, ինչպես համացանցում տեղակայված եւ մեծ թվով դիտումներ ապահոված տեսանյութն է վկայում, դաշնային ծառայության գործակալները ֆալոիմիտատորների եւ «մեծահասակների համար» խանութներից գնված այլ խաղալիքների տպավորիչ հավաքածու են հայտնաբերել:





























