Գերմանիայի դատախազությունը սկսել է կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսը ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից գաղտնալսելու գործի քննությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ ԱԱԳ-ի կողմից Մերկելի հեռախոսը գաղտնալսելու մասին անցյալ տարի հայտնել էր ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը:
Այդ պահից ի վեր Գերմանիայի իշխանությունները քայլեր չէին ձեռնարկել ԿՀՎ-ի նախկին աշխատակցի պնդումն ստուգելու համար:





























