Փրկարար ծառայությունը հունիսի 4-ին, ժամը 17.33-ին տեղեկություն է ստավել, որ Եղեգնաձոր-Երեւան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի 118-րդ կմ-ում բախվել են «Օպել» մակնիշի 34AL697 (վարորդ` Ս. Ա.) եւ «Մերսեդես» մակնիշի 87ԼԼ877 պետհամարանիշներով (վարորդ` Ա. Ս.) ավտոմեքենաները, ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս. Ա.-ը (ծնվ 1996թ.), ուղեւորներ` Ե. Դ.-ը (ծնվ 1996թ.), Ե. Ս.-ը (ծնվ 1997թ.), Լ. Ս.-ը (ծնվ 1961թ.), Օ. Ա.-ը (ծնվ 1957թ.), «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ս.-ը (ծնվ 1987թ.), ուղեւորներ` Հ. Պ.-ը (ծնվ 1960թ.), Ա. Ի.-ը (ծնվ 1998թ.) եւ Ս. Մ.-ը (ծնվ 1973թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները տուժածներին դուրս են բերել ավտոմեքենաներից եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: