Քաղաքացիների պատշաճ եւ անվտանգ փոխադրումն ապահովելու նպատակով հերթական անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էին հայտնվել կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները:
Հունիսի 4-ին իրականացված հատուկ միջոցառման ընթացքում համապատասխան փաստաթղթեր չունենալու համար ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 20 ուղեւորատար տրանսպորտային միջոց:





























