ԱՄՆ ՌԾՈՒ-ի Յումայի ռազմածովային կայանի Harrier AV-8B օդանավը չորեքշաբթի վթարի է ենթարկվել Քալիֆորնիա նահանգի Իմպերիալ շրջանում, փոխանցում է KTLA հեռուստաաիլքը:
Օդաչուն հասցրել է ցած նետվել եւ այժմ հիվանդանոցում է: Նրա առողջական վիճակի մասին չի հաղորդվում: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել տեղի ժամանակով 16:20-ին: Ըստ ականատեսների` ընկնելուց անմիջապես հետո հզոր պայթյուն է տեղի ունեցել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Օդանավի վթարի ենթարկվելու հետեւանքով այրվել է բնակելի մի տուն, հարեւան երկու կառույցները վնասվել են: Ըստ NBC-ի` վթարի պահին երկրում գտնվող ոչ մի մարդ չի տուժել:





























