«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ արտգործնախարարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի եւ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի միջեւ ներկայումս սուր պայքար է սկսվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնի համար, քանի որ գործող դեսպան Օլեգ Եսայանի դիվանագիտական առաքելության ժամկետն ավարտվում է:

Սակայն, մեր տեղեկություններով, Ռուսաստանում երկուսի թեկնածությանն էլ դեմ են արտահայտվել:
Շավարշ Քոչարյանը մինչեւ 2013թ. սեպտեմբերի 3-ը, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային Միությանը միանալու մասին, հենց ինքն էր Ասոցացման Պայմանագրի ամենաթունդ ջատագովը եւ ՄՄ-ին միանալու հակառակորդը: Հենց նա էր ասել, որ Մաքսային Միություն մտնելը անիմաստ է, քանի որ նրա հետ Հայաստանը ընդհանուր սահմաններ չունի:
Ինչ վերաբերում է Անդրանիկ Մանուկյանին, ապա ուրիշ բան չասենք. ընդամենը 2-3 օր առաջ նա հայտարարեց, որ Ուկրաինայի նոր նախագահ Պյոտր Պորոշենկոն իր անձնական ընկերն է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում