«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետը հայտարարել է, թե Հայաստանի ջրերը հոսում են այլ երկրներ, որովհետեւ «գրավիտացիայի օրենքի համաձայն այդ ջրերը պետք է հոսեն ներքեւ»։

«ՉԻ»-  Գրավիտացիայի օրենքի հետ բանավիճելն իհարկե անիմաստ զբաղմունք է։ Փոխարենը՝ համապատասխան պաշտոնյաների  դեգրադացիայի օրենքի համաձայն՝ եթե այդ ջրերն օգտագործվեն ՀՀ տարածքում, այլեւս չեն հոսի այլ երկրներ։ Այսինքն՝ Հայաստանի ջրային պաշարների «մոմենտով» գրավիտացիայի օրենքը գործում է միայն այն դեպքում, եթե ուժի մեջ է նաեւ պաշտոնյաների  դեգրադացիայի օրենքը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում