Իռլանդիայի կառավարությունը մտադիր է քննարկել հետագա քայլերը՝ չամուսնացած մայրերի նախկին կաթոլիկ ապաստարանի տարածքում 800 երեխայի մնացորդներ հայտնաբերելու կապակցությամբ, հայտնում է BBC-ն։ Մահացած երեխաները 2 օրականից մինչեւ 9 տարեկան են եղել, մահացել են հիվանդություններից եւ մշտական թերսնումից։

Իռլանդիայում զանգվածային գերեզմանը գտնվել էր 40 տարի առաջ։ Այն ժամանակ փորձագետները եզրակացրել էին, որ երեխաները զանգվածային սովի զոհ են դարձել, որի գագաթնակետը Իռլանդիայում  XIX դարի 40-ականներին էր եղել։