Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադարձել է ԱՄՆ-ից։ Այս մասին հունիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը։ «Վերադարձել է, շատ լավ է իրեն զգում, կամաց-կամաց մտնում է քաղաքական այս անցուդարձի մեջ, ծանոթանում է։ Ընդհանրապես, ինքն այդպիսի սովորություն ունի. եթե մի քանի օրով կտրվում է, թույլ չի տալիս իրեն միջամտել քաղաքական պրոցեսներին, մինչեւ լիարժեք կերպով չի սկսում այդ գործընթացներին տիրապետել»,-ասել է ընդդիմության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մայիսի 15-ից երկշաբաթյա մասնավոր այցով ԱՄՆ-ում էր։


























