Փրկարար ծառայությունը հունիսի 4-ին, ժամը 23.25-ին ահազանգ է ստացել, որ Ստեփանավան - Տաշիր ավտոճանապարհին վթար է եղել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Վիրահայոց մայրուղու 1-ին կմ-ում բախվել են «Ֆորդ» մակնիշի 10 ՍՍ 039 պետհամարանիշով միկրոավտուբուսը (վարորդ Լ. Բ., ծնվ.1992թ.) եւ «ՎԱԶ-2107» մակնիշի 33 ԼՕ 782 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Հ. Վ., ծնվ.1977թ.), ինչի հետեւանքով Հ.Վ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան եւ փակել են գազի բալոնի փականը:





























