Փրկարար ծառայությունը հունիսի 5-ին, ժամը 00.54-ին ահազանգ է ստացել այն մասին, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ախուրյանի խճուղում՝ գազալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սեւյան փողոցի թիվ 51 հասցեի մոտակայքում այրվում է «ՎԱԶ-2109» մակնիշի 07SՕ588 պ/հ ավտոմեքենան (պատկանելիությունը չի հաջողվել պարզել):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.10-ին, մարվել՝ 01.29-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: