Ամերիկացիների կեսից ավելին (55%) գտնում են, որ Բարաք Օբամայի՝ որպես նախագահ պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ-ը բավականին զիջել է իր դիրքերը: Այդ մասին վկայում է  Fox News հեռուստատեսության կողմից անցկացված հասարակական հարցման արդյունքները:

Ինչպես նշում են սոցիոլոգները, այսպիսի կարծիք ունեցող հարցվածների մասնաբաժինը ամենամեծն  է Օբամային նախագահության ողջ ընթացքում: 2013թ. այդպես էին կարծում ամերիկացիների 48%-ը, իսկ 2010թ.՝ 45%-ը: Fox News-ի տվյալներով, հակառակ տեսակետն են արտահայտել հարցվածների 35%-ը, 10%-ը չի կարողացել պատասխանել հարցին միանշանակորեն, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ»:

Ընդհանուր առմամբ նախագահի պաշտոնում Օբամայի գործունեությունը խրախուսում է ամերիկացիների 40%-ը, իսկ 54%-ը դժգոհ է նրա աշխատանքից: Ընդ որում, Սպիտակ տան ղեկավարի վարած արտաքին քաղաքականությունը հավանում է ամերիկացիների միայն 34%-ը:

Ամերիկացիները քննադատում են նաեւ Օբամայի ներքին քաղաքականությունը: Այսպես, հարցվածների 58%-ը դժգոհ են առողջապահության  հետ կապված տնտեսական հարցերն ու խնդիրները լուծելու եղանակից: