Պակիստանի ոստիկանությունը ձերբակալել է երկու եղբայրների, որոնք ծեծելով սպանել են իրենց հղի քրոջը, քանի որ նա ամուսնացել էր առանց հարազատների համաձայնության: 24-ամյա 4 ամսական հղի Ֆարզանա Պարվինին քարերով ծեծել են Լահորի դատարանի շենքի մոտ այն բանի համար, որ ամուսնացել է առանց ընտանիքի համաձայնության, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրա ամուսին Մոհամեդ Իկբալը ավելի վաղ ասել է, որ ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկել միջադեպը կանխելու ուղղությամբ: Սակայն Լահորի ոստիկանության ղեկավարը պատասխանել է, որ կնոջը սպանել են մինչեւ դեպքի վայր ոստիկանների մեկնելը:
Մարդու իրավունքների ՄԱԿ-ի հանձնակատար Նավի Պիլայը իր վրդովմունքն է հայտնել մարդասպանության կապակցությամբ եւ կոչ է արել Պակիստանի կառավարությանը հետաքննել գործը:





























