Եվրահանձնաժողովը առաջարկել է Եվրամիության Նախարարների խորհրդին 2015թ հունվարի 1-ից Լիտվային ներառել եվրագոտում, հաղորդում է RBK-ն:
Այս մասին նշված է հունիսի 4-ին հրապարակված Եվրահանձնաժողովի տեղեկատվությունում: Նշվում է, որ մեձրբալթյան պետությունը միասնական եվրոպական արժույթին անցման բոլոր պայմանները կատարել է: Մասնավորապես Լիտվայում միջին տարեկան գնաճի տեմպը կազմել է 0.6%, երբ ԵՄ-ի կողմից թույլատրելի է ինֆլյացիայի մինչեւ 1.7%-ը: Բացի այդ, նախորդ տարի Լիտվայի բյուջեի պակասուրդը անցած տարի կազմել է ՀՆԱ-ի 2.1%-ը, իսկ ընթացիկ տարում այդ նույն մակարդակն է կանխատեսվում: Պետական պարտքը անցյալ տարվա վերջին կազմել է ՀՆԱ-ի 39.4 %-ը, ինչ շատ ավելի ցածր է Մաաստրիխտյան համաձայնագրով թույլատրելի ցուցանիշից (60%):
ԵՄ երկրների՝ եվրոյի անցմանը պատրաստ լինելու հաջորդ գնահատումները կիրականացվեն երկու տարի անց: Ինչպես նշել է The Financial Times-ը, Լիտվան դեռ երկար ժամանակ վերջին երկիրը կլինի, ում կթույլատրվի միասնական եվոպական արժույթ վարել: Եվրագոտու երկրները թիվը Լիտվայի հետ միասին կկազմի 19:
Հիշեցնենք, որ մեկ այլ մերձբալթյան երկրում եվրոյի անցումից օգտվեցին առեւտրականները, ովքեր ուռճացրել էին գները: Սպառողների իրավունքների պաշտպանության տեղական կենտրոնը նշել է, որ քաղաքացիներից բազում բողոքներ են ստացվում: Վերջիններս բողոքում են ինչպես գների բարձրացումից, այնպես էլ արժույթների ոչ ճիշտ փոխարկումից, երկու արժույթներում (եվրո եւ լատվիական լատ) գնանշման բացակայությունից:




























