Եմենի հարավային Շաբվա նահանգում ոստիկանական անցակետի վրա «Ալ Քաիդայի» գրոհայինների հարձակման հետեւանքով առնվազն 12 զինծառայող եւ մեկ խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին հայտնում են ուժային կառույցների ներկայացուցիչները:
Տուժածների ճշգրիտ թիվը եւ այլ մանրամասներ չեն հաղորդվում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Արդեն տեւական ժամանակ է Եմենը «Ալ Քաիդայի» ահաբեկիչների ապաստանն է՝ կենտրոնական թույլ իշխանության եւ դժվարամատչելի բազմաթիվ վայրերի պատճառով: Վերջին մի քանի տարում երկրում քանիցս ահաբեկչություններ եւ դիվերսիաներ են կատարվել:




























