Պայթյուն է որոտացել հինգշաբթի լույս գիշերը Ռիգային բազմահարկ շենքում, տուժածների մասին տեղեկատվություն դեռեւս չի ստացվել, հաղորդել են Լատվիայի պետալան հրդեհա-փրկարարական ծառայության մամուլի ծառայությունից, փոխանցում է RIA novosti-ն:

Դաուգավագրիվես փողոցի բնակելի շենքի 5-րդ հարկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ոչնչացվել է միջնորմը, վնասվել առաջնապատը, եւ հրդեհ է բռնկվել:

Շենքի բոլոր բնակիչները տարհանվել են: