Աբխազիայի խորհրդարանը հինգշաբթի պաշտոնանկ է արել հանրապետության գլխավոր դատախազ Սաֆարբեյ Միկանբային:

«Աբխազիայի սահմանադրության 47-րդ հովածի 10-րդ մասի, 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն եւ առաջնորդվելով Աբխազիայի խորհրդարանի  կանոնդարության 124-րդ հոդվածի 3-րդ մասով, ազատել Սաֆարբեյ Մականբային հանրապետության գկխավոր դատախազի զբաղեցրած պաշտոնից», - ասվում է որոշման մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Գաղտնի քվեարկության ընթացքում գլխավոր դատախազի պաշտոնանկության համար քվեարկել են խորհրդարանի 25 ներկա պատգամավորներից 21-ը: Միկվանդան,խորհրդարանի նիստին ներկա չի գտնվել:

Աբխազիայի խորհրդարանը մայիսի 29-ին անվստահություն հայտնեց վարչապետ Լեոնիդ Լակերբային, իսկ Ալեքսանդր Անկվաբին առաջարկեց ինքնակամ հանձնել լիազորությունները: Արդեն մայիսի 31-ին խորհրդարանը քվեարկեց օգոստոսի 24-ին արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման համար եւ նախագահի պարտավորությունները ժամանակավորապես հանձնեց խորհրդարանի խոսնակ Վալերի Բգանբային, հունիսի 1-ին Անկվաբը հրաժարական տվեց: Բգանբան հունիս 2-ին հաղորդեց, որ հրաժարական է տվել նաեւ Լակերբան: Նոր նախագահական ընտրությունները նշանակվել են օգոստոսի 24-ին: Աբխազիայի կառավարությունը բացի նախկին վարչապետից, դեռ ժամանակավորապես կիրականացնի իր պարտավորությունները: Երկուշաբթի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը խորհրդարանում ներկայացրեց  Միկանբայի պաշտոնից ազատման առաջարկությունը: