Ավելի քան 500 իտալական կարաբիներներ են մասնակցել «Կոզա Նոստրա» մաֆիոզ խմբավորման 31 մասնակիցների ձերբակալման գործողությանը:
Ոստիկանության տվյալներով, ձեռբակալվածները պատասխանատվություն են կրելու մի քանի ծանրագույն հանցագործությունների համար, այդ թվում՝ սպանությունների, առեւանգումների, կողոպուտների, դրամաշորթումների համար: Բացի դրանից նրանք մեղադրվում են նաեւ զենքի անօրինական պահման, «հրդեհելով ունեցվածքին վնաս պատճառելու» մեջ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ»
Լուսաբացին անցկացված գործողությունը սկսվել է «Կոզա Նոստրայի» պատմական հայրենիք Բագերիան: Հենց այդ քաղաքում վերջին 20 տարիների ընթացքում ապրել են մաֆիայի ամենավտանգավոր պարագլուխները, որոնք իրենց են ենթարկեցրել 4 բնակելի տարածքների բոլոր կլանները, այդ թվում նաեւ՝ Վիլլիբատիի, Ֆիկարացցիի եւ Ալտավիլա Միլիչիի:
Հետաքննությունը հայտնաբերել է մաֆիոզ կազմակերպությունում ռազմավարական կենտրոնի առկայությունը, որին ենթարկվում են «ընտանիքի բոլոր անդամները»: Հանցագործությունների պլանավորման եւ մշակման համար պատասխանատու մարդկանց նեղ շրջանակը անվանում են «ջրի գլուխ»:





























