Եմենի իշխանությունները ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» 500 զինյալների ապրիլին սկսած հակաահաբեկչական արշավի ընթացքում, հաղորդում է Reuters-ը:
Հինգշաբթի համապատասխան հայտարարություն են արել Եմենի պաշտպանության գերատեսչությունից: Նախարարությունում նաեւ նշել են, որ ընդհանուր առմամբ 40 զինվոր են սպանվել «Ալ- Քաիդայի» դեմ ռազմական արշավի հետեւանքով, փոխանցում է Gazeta.ru-ն:
Եմենի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը տեղի է ունեցել Բայհան քաղաքում բանակային շրջափակող դիրքերի վրա իսլամիստների հարձակումից մի քանի ժամ հետո: Հարձակման արդյունքում «Ալ-Քաիդայից» 14 մարդ է զոհվել:
Եմենը մի քանի տարի շարունակ «Ալ-Քաիդայի» ահաբեկիչների համար թաքստոց է ծառայել թույլ կենտրոնական իշխանության եւ բազմաթիվ դժվարհասանելի վայրերի պատճառով:





























