Ոստիկանության Ապարանի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ապարան քաղաքի գերեզմանոցի տարածքում զենք է թողել ու հեռացել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը գերեզմանոցի տարածքից հայտնաբերել է պոլիէթիլային տոպրակի մեջ փաթաթված ինքնաշեն ատրճանակ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: