Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը այսօր` հունիսի 5-ին, ներկա գտնվեց  Գյումրիում «Արյա Տեքս» ընկերության կարի ուսումնական արտադրամասի բացման հանդիսովոր արարողությանը: Արտադրամասը ենթադրում է շուրջ 60 աշխատատեղ, որը ոչ միայն կտա պատրաստի արտադրանք, այլ նաեւ կպատրաստի կադրեր Գյումրում կառուցվելիք տեքստիլ խոշոր գործարանի համար:

Գյումրու քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, թե բացման արարողություն ընթացքում ընկերության տնօրեն, նիդերլանդահայ Մասիս Ներսիսյանը շնորհակալություն հայտնեց Սամվել Բալասանյանին իրենց Գյումրի հրավիրելու եւ սիմվոլիկ գումարով արածք տրամադրելու համար, ինչպես նաեւ խոսեց արտադրանքների սպառման շուկաների մասին:

Իր հերթին  Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց սփյուռքահայ գործարարին  Գյումրիում ներդրումներ անելու համար, ինչպես նաեւ վերահաստատեց քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը՝ աշխատատեղեր ստեղծելու դեպքում սիմվոլիկ գումարներով տարածքներ տրամադրելու մասով: