Արեւմտյան ընկերությունների դեպքում Հայաստանը կարող էր էլեկտրականության ավելի ցածր սակագին ունենալ, հունիսի 5-ին լրագրողներին ասել է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ մեկնաբանելով էլեկտրաէներգիայի շուկայի կարգավորիչի վերլուծությունը (Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով): Վերլուծությունում նշվում է սակագինը 3,8 – 4,3 դրամ բարձրացնելու անհրաժեշտությունը:
Այժմ բնակչության համար սակագինը 38 դրամ է ցերեկային ժամերին, 28 դրամ՝ գիշերը:
«Բարձր սակագինը հարված է հասցնում երկրի ողջ տնտեսությանը: Այդ պատճառով այն պետք է ընդունելի մակարդակում պահել», - ընդգծել է Եղիազարյանը: Ըստ նրա՝ ռուսական ընկերությունները կառավարման անարդյունավետ ոճի պատճառով չեն կարողանում օպտիմալացնել ծախսերը եւ էներգաօբյեկտներն ու բաշխիչ ցանցերն արդիականացնելու շահավետ վարկեր ներգրավել:
«Եթե խոսենք «Հայաստանի էլեկտրական ցանցերի» մայր ընկերության՝ «Ինտեր ՌԱՕ» ՓԲԸ-ի մասին, պետք է նշել, որ այն եւս բավական լուրջ խնդիրներ ունի եւ 2013թ. ամփոփել է 57,3 մլրդ ռուբլու կորստով», - հավելել է նա:




























