Լիբիայի Գերագույն դատարանը նոր վարչապետի ընտրությունները համարել է անօրինական: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշենք, որ մարտի 11-ին Համընդհանուր ազգային կոնգրեսը (ժամանակավոր խորհրդարան) անվստահության քվե էր հայտնել Ալի Զեյդանի վարչապետի նկատմամբ: Երկու շաբաթով կառավարության ղեկավարի պարտավորությունների ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Աբդալլա Աբդուրահման ատ-Տանին: Ավելի վաղ, մարտի 25-ին պատգամավորները կրկին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտանավարումը կրկին երկերացրին, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ»:
Ապրիլի 8-ին խորհրդարանականները հանձնարարել էին ձեւավորել նոր կառավարություն եւ ղեկավարել այն մինչւ խորհրդարանական ընտրությունները: Սակայն արդեն ապրիլի 13-ին ատ-Տանին հրաժարվել է ղեկավարել նոր պաշտոնում, սակայն շարունակել է աշխատել գործող նախարարների խորհրդում:
Մայիսի 5-ին շատ հակասություններ առաջացրած վեճերից հետո պատգամավորները խչախուսել են 42-ամյա Այմեդ Մայտըգի՝ վարչապետի թեկնածուությունը: Այդ ժամանակ նա չէր կարողացել անհրաժեշտ ֆորում հավաքել, սակայն նշանակվել էր պաշտոնին լոյալ իսլամիստ Համընդհանուր ազգային կոնգրեսի խոսնակ Նուր Աբ Սախմեյնի կողմից: Անցած կիրակի խորհրդարանականները անվստահության քվե են հայտարարել միսուրաթական ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված նախարարների կազմի նկատմամբ:





























