ՉԺՀ-ի Սինցզյան-Ույգուրական ինքնավար մարզի քաղաքային դատարանները 23 գործերի նախաքննությունից հետո դատապարտել են մահվան եւ բանտարկության 81 մարդու ահաբեկչության մեղադրանքով: Չինական կենտրոնական հեռուստատեսության փոխանցմամբ, մահվան են դատապարտվել 9 մարդ, եւս 3-ը՝ ցմահ բանտարկության երկամյա հետաձգմամբ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Տվյալ մարդիկ մեղավոր են ճանաչվել ահաբեկչական կազմակերպությունների, մի շարք դիտավորյալ սպանությունների եւ հրդեհների կազմակերպման ու կառավարման մեջ: Քննությանը ներկայացված փաստերի հիման վրա մի քանի մեղադրյալներ մահվան են դատապարտվել, մյուս մասը՝ բանտարկության:




























