Հայաստանը 25-30 տոկոսով ավելացրել է Իրանից գազի ներմուծման ծավալները: Հայտարարությունը հունիսի 5-ին կայացած մամուլի ասուլիսին ՀՀԿ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն է հնչեցրել:

«15 տարի շարունակ Իրանից գազի ներմուծման ծավալները երբեք 2 մլրդ խ.մ.-ի սահմանագիծը չէին հատում: Ճիշտ է` «Գազպրոմից» հիմա ավելի քիչ ենք գնում, բայց փոխարենը Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծման ծավալներն են ավելացել», - հայտարարել է պատգամավորը: