Լեհաստանի հարավում՝ Օպոլե քաղաքի շրջանում, երկու ավտոբուսներ են բախվել: Ավտոբուսներից մեկն ուկրաինական պետհամարանիշով է եղել: Յոթ մարդ զոհվել է, հինգը վիրավոր են, հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Յարոսլավ Դրիշչը:
Նախնական տվյալով՝ ուկրաինական պետհամարանիշով ավտոբուսը А4 մայրուղում բախվել է լեհական ավտոբուսին, մեքենաներից մեկը բռնկվել է:
Յոթ մարդ զոհվել է, հինգը վիրավոր են, որոնցից երեքի վիճակը ծանր է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Դեպքի վայրում փրկարարական երկու ուղղաթիռ, ոստիկաններ եւ բժիշկներ կան:





























