Երեկ՝ հունիսի 4-ին, Արարատի մարզի Տափերական գյուղում ինքնասպանության դեպք է արձանագրվել: Գյուղի 63-ամյա բնակչի դին գիշերը հայտնաբերել են անասնագոմում՝ առաստաղից կախված: Տեղի ունեցածը, նախնական տվյալներով, ինքնասպանություն է:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նրա գրպանում հայտնաբերվել է երկտող՝ հետեւյալ բովանդակությամբ. «Ինքնասպանության պատճառն իմ հիվանդությունն է, ոչ մեկի չմեղադրել»: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:





























