Նյու Յորքի հարավային Սթաթեն-Այլընդ թաղամասի բազմահարկ երկու շենքերում բռնկված ուժեղ հրդեհից տուժել է 29 մարդ, փոխանցում է NBC-ն:
Տուժածների շարքում կան վեց երեխա եւ փրկարարական ծառայությունների 18 աշխատակից: Ըստ բժիշկների գնահատման՝ բոլոր տուժածները կապաքինվեն, սակայն սրտի արատ ունեցող մի կին ծանր վիճակում է, փոխանցում Gazeta.ru-ն:
Հրշեջ ծառայությունն ահազանգ էր ստացել տեղի ժամանակով 01.00-ի սահմաններում, որից հետո դեպքի վայր էր մեկնել 200 հրշեջ: Հրդեհի պատճառները պարզվում են:
Միջադեպի պատճառով տանիքից զրկված հինգ ընտանիք կտեղափոխվեն բնակության այլ վայր:





























