Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին ընդունել է «UWC Դիլիջան» միջազգային դպրոցի մի խումբ ներկայացուցիչների` հաստատության հիմնադիր անդամ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում կրթության ոլորտում պիլոտային մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե երկրի ղեկավարը հաջողված է համարել Դիլիջանի միջազգային դպրոցի մոդելը նոր ժամանակակից մեթոդների կիրառման տեսանկյունից` ընդգծելով այդ փորձի օգտագործման պահանջվածությունն Արցախում:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: