«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ ջրագծի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 5-ին ժամը 18.00-ից մինչեւ հունիսի 6-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի, Ծիծեռնակաբերդի խճուղու եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:





























