Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը ոչ միայն անտեղյակ է բանակցային գործընթացից, այլեւ փորձում է ցանկալին իրականության տեղ մատուցել:
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Մամեդովի հայտարարությունը, թե իբր Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում զիջումներ անելու նպատակով, ասել է. «Մամեդովի մտքի վերջին գոհարները եւս մեկ անգամ վկայում են նրա անտեղյակության, ցանկալին իրականության տեղ մատուցելու պատրանքի մասին, ինչը բազմիցս հրապարակայնորեն արձանագրվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Կարծեմ, վերջերս Մեթյու Բրայզան էր ասել, որ Մամեդովը չի մասնակցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ոչ մի հանդիպման եւ, հետեւապես, չի կարող դատողություններ անել դրանց բովանդակության եւ բանակցային գործընթացի էության վերաբերյալ»:




























